Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին ես էլ եմ լսել լրատվամիջոցներից, քննարկում չի եղել. Ասլանյան

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին  լսել է լրատվամիջոցներից:

 

«Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին ես էլ եմ լսել լրատվամիջոցներից, քննարկում չի եղել, ենթադրում եմ՝ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման ծրագրի համատեքստում է հայտարարվել», - լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի:

 

«Այգին ունի  կառավարման խորհուրդ, կառավարման խորհրդում էլ այդպիսի հարց չի քննարկվել, ինչից ես ենթադրում եմ, որ այդպիսի հստակ ձևակերպված ծրագիր չկա: Եթե լիներ՝ տեղյակ կպահեին, կքննարկեին», - նշել է նա:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ  «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։

 

«Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով»,- ասել էր Ավինյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ