Նիդեռլանդներում ձերբակալել են հարբած «Բորիս Ջոնսոնին»

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։

 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է եղել:

 

Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա ուկրաինական վարորդական իրավունք է, որը տրվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Փաստաթուղթը պարունակում էր քաղաքական գործչի լուսանկարը, ինչպես նաև նրա իրական բնակության վայրն ու ծննդյան ամսաթիվը: Փաստաթղթի ժամկետն ավարտվում է 3000 թվականին։

Քաղաքականություն

Պատահարներ