ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում դեռահասը վթարից փրկել է դպրոցական ավտոբուսը, երբ վարորդը կորցրել է գիտակցությունը

ԱՄՆ-ում 7-րդ դասարանի աշակերտը կանգնեցրել է դպրոցական ավտոբուսը այն բանից հետո, երբ վարորդը ղեկին կորցրել է գիտակցությունը։

Միչիգանից 13-ամյա Դիլոն Ռիվզը արագ է արձագանքել, երբ 66 ուսանող տեղափոխող ավտոբուսը հանկարծ սկսել է շարժվել դեպի հանդիպակաց գոտի: Դեռահասը վերցրել է ավտոբուսի կառավարումը և արգելակել՝ խնդրելով իր դասընկերներին զանգահարել 911։ 

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց բժշկական օգնության համար, հայտնում է CNN-ը։ 

Ոստիկանությունը տղայի արարքն անվանել է «խիզախության և հասունության արտասովոր ակտ».

Քաղաքականություն

Պատահարներ