Վրաստանում տղամարդը փորձել է 2 միլիոն դոլարով ուրան վաճառել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը ծրագրել էր 2 միլիոն դոլարով ռադիոակտիվ նյութ վաճառել։ 

Ձերբակալվածը ծրագրել էր նյութը վաճառել Փոթի քաղաքում, որտեղ էլ ճիշտ ժամանակին ձերբակալվել է:

Ռադիոլոգիական հետազոտության համաձայն՝ փորձաքննության ներկայացված նյութը պարունակում է ռադիոակտիվ նյութ՝ ուրան, և պատկանում է միջուկային նյութի կատեգորիային։

Քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածով։ Այժմ կասկածյալին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Քաղաքականություն

Պատահարներ