Ադրբեջանցիները Լաչինի անցակետ են բերել հատուկ սարքեր

Smiths Detection սկաներները բերվել են հայ-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինաբար տեղադրված անցակետ:

 

Այս ընկերության սկաներները ժամանակակից բազմատեսակ ռենտգեն համակարգեր են`  ձեռքի ուղեբեռում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար։ Այս մասին գրում է APA գործակալությունը: 

 

Հայտնաբերման արդյունավետության առումով այս սկաներները զգալիորեն գերազանցում են այլ ավտոմատ համակարգերին:

 

Ըստ աղբյուրի` համակարգչային առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս իրական ժամանակում բարդ վերլուծություններ կատարել՝ առավելագույնի հասցնելով ուղեբեռի թողունակությունը և չխանգարելով անցակետի բնականոն աշխատանքին:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ