Հնդկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստանում ֆիլմ նկարելու հետաքրքրություն կա. Սիսակ Գաբրիելյան

«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կինոմատոգրաֆիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Եթե փորձեմ համառոտ և պարզ բացատրեմ հիմանականում ինչ նոր ինստիտուտի ներդրում ենք փորձում կատարել օրենքում, խոսքը գնում է քեշբեք հմակարգի մասին։ Ֆիլմարտադրության մեջ բնականաբար ֆիլմն ունի իր բյուջեն և այդ բյուջեի մեջ ներառված են որոշակի ծախսեր։ Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջական կապված ծախսերից՝ ֆիլմարտադրողները կստանան մինչև 20% ծախսված գումարի հետվերադարձ։ Հայաստանում բնակլիմայական պայմաները ըստ ֆիլմ արտադրողների լավագույն պայմաններից մեկն է։ Գիտեմ, որ Հնդկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստանում ֆիլմ նկարելու մեծ հետաքրքրություն կա»,- այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ