IBM-ը 5 տարվա ընթացքում աշխատակիցներին կփոխարինի արհեստական բանականությամբ

International Business Machines (IBM) ծրագրային ապահովման և ՏՏ ծառայությունների կորպորացիան հայտնել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աշխատակիցների մի մասին հնարավոր կլինի փոխարինել արհեստական բանականությամբ, իսկ նման աշխատողների թիվն այսօր մոտ 8 հազար է: Այս մասին գրում է Ведомости-ին` հղում անելով Bloomberg-ին: 

 

Հաղորդվում է, որ  նոր կադրերի աշխատանքի ընդունումը կա՛մ կկասեցվի, կա՛մ կդանդաղեցվի։ Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը չի ազդի հաճախորդների հետ շփվող աշխատակիցների վրա:

 

Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Արվինդ Կրիշնայի` IBM-ում աշխատում է մոտ 26000 մարդ, որոնց պարտականությունները չեն ներառում հաճախորդների հետ շփումը։ 

 

«Ես հեշտությամբ կարող եմ ենթադրել, որ դրանց 30 տոկոսը հինգ տարվա ընթացքում կփոխարինվի արհեստական ինտելեկտով և ավտոմատացմամբ»,- ասել է նա: 

 

Ըստ Bloomberg-ի գնահատումների՝ կրճատումները կարող են ազդել մոտ 7800 աշխատակցի վրա: Ընդհանուր առմամբ ընկերությունում աշխատում է 260 000 մարդ։

 

Հնարավոր փոխարինումը կվերաբերի այն աշխատակիցներին, որոնց գործառույթներն ուղղակիորեն կապված չեն մարդկանց հետ և կարող են ավտոմատացվել։ Միևնույն ժամանակ, այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անձնակազմի և կատարողականի գնահատումը, դժվար թե փոխարինվեն առաջիկա տասը տարիների ընթացքում:

 

Գործակալության գնահատմամբ՝ կորպորատիվ մակարդակում դա կարող է լինել ամենամեծ կադրային փոփոխությունը։ Ընդ որում` ավելի վաղ ընկերությունը հայտնել էր իր հաստիքների կրճատման մասին 1,5 տոկոսով, ինչը կազմում է գրեթե 4 հազար մարդ

Քաղաքականություն

Պատահարներ