Իսրայելցի պատգամավորները կոչ են արել Իրանում «Հարավային Ադրբեջանի» հանրապետություն ստեղծել

Իսրայելի խորհրդարանի 32 պատգամավոր դիմում է ներկայացրել Իսրայելի ԱԳՆ՝ կոչ անելով «հնարավորինս լայն միջազգային աջակցություն ապահովել Հարավային Ադրբեջանի ժողովուրդների ազգային նկրտումների համար»: Տեղեկությունը հայտնում է The Sofia Globe-ը։ 

 

Արևմտյան հետազոտողների գնահատականների համաձայն Իրանում էթնիկ ադրբեջանցիների թիվը 12-ից 20 միլիոնի է հասնում։

Ինչպես գրում է լրատվամիջոցը Փետրվարից նկատվում է Իրանից անկախանալու համար ընդհատակյա շարժման ակտիվացում։ Նախարարին ուղղված իրենց ուղերձում 32 պատգամավորները նշել են.

 

«Հարավային Ադրբեջանի անկախության շարժմանը միջազգային լայն աջակցության ապահովումը  կործանարար հարված կլինի այաթոլլահի ռեժիմին, և անկասկած, եթե ստեղծվի ինքնիշխան պետություն Հարավային Ադրբեջանը Իսրայելը Ադրբեջանի Հանրապետության հետ միասին մեկ այլ դաշնակից կունենա տարածաշրջանում։ Նրանց աջակցությունը արտաքին քաղաքական ակտիվության համարժեք պատասխան կլինի մեր դեմ այաթոլլահի ռեժիմի դիվերսիոն գործունեությանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ