Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Թուրքիայում՝ Մալաթիա քաղաքում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի (AFAD) թվիթերյան էջում: Երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա: 

 

Ըստ տվյալների` երկրաշարժը գրանցվել է ժամը 01:35-ին Մալաթիա քաղաքի Պիտուրգե թաղամասում: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: 

 

Քաղաքականություն

Պատահարներ