Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։
 

«Քննինչի իրավունք ունի լրացուցիչ փորձաքննություն իրականացնի, երբ փորձաքննությունն անորոշ է, թերի է։ Նախորդ փորձաքննության առաջացրած հարցերի պատասխանները ստանալուց հետո մենք կքննարկենք կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու հնարավորության հարցը»,- Auroranews-ի հետ զրույցում նշեց նա։

 

Հարցին՝ խոսքը արտաշիրիմման մասի՞ն է, նշեց, որ չեն բացառում նաև այդ տարբերակը։ 

 

Նշենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ զինվորների մահը վրա էր հասել շմոլ գազից ու այրվածքային շոկից։ Ծնողներն ու Նորիկյանը արժանահավատ չէին համարել այս արդյունքները՝ նշելով, որդ դրանք ավելի են ընդլայնել հակասությունների շրջանակը։
 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ զոհված զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, չեն եղել նաև արյան մեջ ալկոհոլի պարունակության շեղումներ։ Սակայն թմրանյութ հայտնաբերվել էր ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում։ Հայտնի չէ, թե որ զինվորի մասին է խոսքը։ Հրդեհի գործով 5 մեղադրյալ կա, 3-ը՝ այդ թվում կապիտան Եղիշե Հակոբյանը, կալանավորված են, երկուսի նկտամամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
 

Քաղաքականություն

Պատահարներ