Տարբեր երկրների շախմատիստներ 10 օր կլինեն Ջերմուկ քաղաքում

10 շախմատիստ աշխարհի 8 երկրներից մայիսի 2-ից 12-ը կլինեն Ջերմուկ քաղաքում։ Նրանք կմասնակցեն «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023» միջազգային շրջանաձև մրցաշարին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

 

Նշվում է, որ մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով` 9 խաղափուլով:

 

Հայաստանը կներկայացնեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արթուր Դավթյանը:

Մրցաշարին կմասնակցեն Սամուել Սևյանը ԱՄՆ -ից, Անդրեյ Եսիպենկոն Ռուսաստանից, Ամին Տաբատաբաին Իրանից, Թայ Դայ Վան Նգուենը 

 

Չեխիայից, Ս. Լ. Նարայանանը Հնդկաստանից, Նոդիրբեկ Յակուբոևը Ուզբեկստանից, Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից:

Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 դրամ:

Քաղաքականություն

Պատահարներ