ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսում ծխող վարորդները կազատվեն աշխատանքից

Հասարակական տրանսպորտի սրահում ծխող վարորդներին Երևանի քաղաքապետարանը կազատի աշխատանքից: «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասել է, որ ընկերության մեկ աշխատակցի նկատմամբ արդեն կիրառվել է պատիժը։

 

«Հաստատվեց, որ վարորդն իրեն վատ է պահել. ասել է, որ մանրադրամը տան իրեն, չի թողել՝ գցեն արկղի մեջ։ Ծխախոտ է ծխել և դուրս նետել», - հայտնել է Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին։ 

 

Քաղաքապետարանը վարորդներից պահանջում է նաև կոկիկ արտաքին, լինել քաղաքավարի ուղևորների հետ, մեքենա վարելիս հեռախոսով չխոսել։ 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ