«Նեյմար, կորիր». ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են արել ֆուտբոլիստի տան դիմաց

«Նեյմար, կորիր» վանկարկումներով են ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց:  Այս մասին գրում է BeFootball-ը Twitter-ում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել ակումբի ղեկավարության շտաբի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։

 

Նշենք, որ  Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Քաղաքականություն

Պատահարներ