Մինսկում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարները

Հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։  Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։

 

«2023 թվականի հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, դրանց զարգացման հեռանկարների հարցերը, ինչպես նաև դրանց ազդեցությումը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

 

Հաղորդվում է, որ մանրամասն կդիտարկվի նաև այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ ՀԱՊԿ-ի համագործակցության թեման։

 

ՀԱՊԿ անդամ երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մայիսի վերջին խորհրդակցություններ են անցկացրել Նախարարների խորհրդի նախապատրաստման շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ