Շոյգուի որդին լքել է Ռուսաստանը զորահավաքից մի քանի օր առաջ

Ալեքսեյ Նավալնիի հետաքննողների թիմը պարզել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որդին՝ 22-ամյա Դանիլա Սերգեևիչ Շեբունովը, Մոսկվայի կենտրոնում երկու գրասենյակային տարածք վարձակալելուց «մեկ միլիոն ռուբլի» է ստանում։ 

 

Նավալնիի թիմը նաև պնդում է, որ Վլադիմիր Պուտինի՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից մի քանի օր առաջ, Շեբունովը Ռուսաստանից մեկնել է Թուրքիա։

 

Նշվում է, որ այս պահին Շոյգուի ապօրինի որդին զբաղված է սեփական երաժշտական ​​կարիերայով։ Որպես երգիչ՝ նա երգեր է ձայնագրում անգլերենով և տեսահոլովակներ նկարահանում Շեբա կեղծանվամբ։ Միևնույն ժամանակ, Նավալնիի թիմի տվյալներով, Շեբունովի հետ տեսահոլովակը «տասնյակ հազարավոր դիտումներ ունի», մինչդեռ նրա YouTube-ի ալիքն ունի 700-ից քիչ բաժանորդ, նրա հոլովակները՝ ավելի քան 250 հազար դիտում։

 

Հայտնի է, որ Դանիլա Շեբունովի մայրը՝ ուղեկցորդուհի Ելենա Շեբունովան, Շոյգուի հետ սիրավեպ սկսելուց հետո հանկարծ դարձել է միլիարդատեր և ԱԻՆ-ի ու ՊՆ-ի հետ պայմանագրերով առանձնատուն գնել Ռուբլյովկայում՝ Ռոտենբերգների հարևանությամբ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ