ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը Սունակին նախագահ է անվանել, հետո էլ հավելել՝ հենց նոր ձեր պաշտոնը բարձրացրի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բայդենը շփոթվել է և նրան պարոն նախագահ է դիմել: Հայտնում է Комсомольская правда տելեգրամյան ալիքը:

 

«Ողջույն, պարոն նախագահ։ Այ, այսինքն՝ վարչապետ։ Կարծում եմ, ես հենց նոր ձեր պաշտոնը բարձրացրեցի»,- ասել է Բայդենը:

 

Անցյալ տարի Միացյալ Նահանգների նախագահը Սունակին անվանել էր «Ռաշի» (չնայած նրա անձնագրի համաձայն՝ նա  Ռիշին է)

Քաղաքականություն

Պատահարներ