Թրամփին մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթեր պահելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր փաստաբանները տեղեկացվել են իրեն առաջադրված մեղադրանքների մասին։ Դրանք, իր խոսքով, «ըստ երեւույթին կապված են իր կալվածքում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի տուփերի հետ»: Երեքշաբթի՝ հունիսի 13-ին, նրան կանչել են Մայամիի դաշնային դատարան, հայտնում է Reuters-ը։ 

Թրամփին մեղադրանք է առաջադրվել յոթ կետով, հայտնում է CNN-ը։ Մասնավորապես, նա կասկածվում է լրտեսության մասին օրենքը խախտելու, արդարադատությանը խոչընդոտելու, փաստաթղթեր ոչնչացնելու կամ կեղծելու, դավադրության ու կեղծ հայտարարություններ անելու մեջ, հեռուստաալիքին ասել է փաստաբան Ջիմ Թրաստին։ Քաղաքական գործիչը չի ընդունում մեղադրանքը։

Հունիսի 7-ին Politico-ն հայտնել է, որ Դոնալդ Թրամփի նկատմամբ քրեական հետաքննություն է սկսվել։ ՀԴԲ-ի գործակալները օգոստոսին, առանց նախազգուշացման, եկել են իր կալվածք և խուզարկել այն։ Ընդհանուր առմամբ շենքում հայտնաբերվել է 300 գաղտնի փաստաթուղթ։ 

Ապրիլին ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել նաև առաջին կարգի բիզնես փաստաթղթերի կեղծման համար, այս դեպքում՝ 34 դրվագ։ Դատախազների կարծիքով՝ կեղծիքի նպատակն էր թաքցնել տեղեկատվությունը, որը կարող էր խանգարել 2016 թվականի ընտրություններում պարոն Թրամփի հաղթանակին։ Գործով դատաքննություն է նշանակված 2024թ.-ին։

Քաղաքականություն

Պատահարներ