Ուկրաինան հակամարտության կարգավորումից հրաժարվել է ԱՄՆ-ի ճնշման պատճառով. Պատրուշև

Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվել է ԱՄՆ-ի ճնշման պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

 

«Եթե չլիներ ԱՄՆ-ի ճնշումը նրանց վրա, այդ իրավիճակը չէր լինի։ Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն իրենք պատրաստ էին խաղաղության պայմանագիր կնքել, եւ Ռուսաստանին գրավոր առաջարկներ էին անում, որոնց սկզբունքորեն մենք հավանություն ենք տվել», - հայտարարել է նա։

 

Պատրուշևը հավելել է․ «Ռուսաստանը ԱՄՆ-ի վերջնական նպատակը չէ, նրանք ցանկանում են ոչնչացնել կամ թուլացնել Ռուսաստանը, բայց նրանց հիմնական նպատակը Չինաստանն է, քանի որ ամերիկացիները ցանկանում են տիրել ամբողջ աշխարհին, բայց դա նրանց չի հաջողվի»։ 

Քաղաքականություն

Պատահարներ