Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. հրապարակվել է վարչապետի հայտարարագիրը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Հայտարարագրի համաձայն` Փաշինյանը չունի ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ որևէ թանկարժեք իր։ Ներկայացված են դրամական շարժեր։

 

Վարչապետը բանկերից մեկում ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, իսկ տարվա եկամուտները, ըստ հայտարագրի, գոյացել են աշխատավարձից՝ 12 մլն 837 հազար 503 դրամ։ Դրամական շարժերի վերաբերյալ հայտարարագրում նշված է նաև, որ 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներից մեկի վրա Փաշինյանն ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։

 

Իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրվել է 800 դոլար և 800 հազար դրամ։

 

Մանրամասները՝ այստեղ:

Քաղաքականություն

Պատահարներ