Առ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կարևոր քայլ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։ Այս մասին նա ասել է թուրք լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալիս։

«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև «կարևոր» է որակել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։

«Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Առ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։

Քաղաքականություն