Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է:

 

«Սա ակնհայտ է, ընդունելի ու հասկանալի է այն կողմերի համար, ովքեր միջնորդում են բանակցություններում: Այնպես, ինչպես նկարագրվում է Ադրբեջանի կողմից` սուվերեն միջանցք ունենալ ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել, դա Հայաստանի համար չափազանց անընդունելի է ու Հայաստանը երբեք չի բանակցի սրա շուրջ»,- ասել է նա՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

 

Խանդանյանի գնահատմամբ, եթե Ադրբեջանը նույն տրամաբանությունն է դնում «Զանգեզուրի  միջանցք» բառակապակցությունն արտահայտելիս, ինչ նախկիում էր, դա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ. «Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահը այն ծավալով, որ ծավալով, որ Հայաստանի վարչապետն է խոսել փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, դեռևս չի խոսել, խոսքը մակերես նշելու մասին է»։

Քաղաքականություն