Լիբանանի խորհրդարանը 12-րդ անգամ չի կարողացել ընտրել պետության ղեկավար

Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները այսօր՝ հունիսի 14-ին, չեն կարողացել 12-րդ անգամ ընտրել հանրապետության նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

 

Լիբանանի միապալատ խորհրդարանում այսօր տեղի ունենցան նախագահական ընտրություններ։ Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին Ջիհադ Ազուրը, որը 2005-2008 թթ.-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, և «Ալ-Մարադա» քրիստոնեական կուսակցության առաջնորդ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Թոնի Ֆրանժիեն: 

 

Պատգամավորները 2022 թ. սեպտեմբերից ի վեր հանրապետության ղեկավար ընտրելու 12-րդ փորձն են ձեռնարկել։ Պետության բարձրագույն պաշտոնը թափուր է մնում հոկտեմբերի 31-ից, երբ գեներալ Միշել Աունը իր վեցամյա լիազորությունների ավարտից հետո լքեց Բաաբդա նախագահական պալատը։ Խորհրդարանում վերջին քվեարկությունն անցկացվել է հունվարի 19-ին, սակայն դրա արդյունքում ևս հաղթող չի եղել։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ