ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե այստեղ կանգնած եմ, ինձ հետաքրքրում է ընտրությունը». ՄՊՀ անդամի թեկնածուն՝ Ռուբինյանին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՄՊՀ անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին հարցրել է՝ նրան հետաքրքրու՞մ է՝ կընտրվի՞, թե՞ ոչ։ Ռուբինյանը հիշեցրել է Սարգսյանի թեկնածությունն առաջադրած «ՊՈւ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությունը, թե իրենց չի հետաքրքրում՝ խորհրդարանական մեծամասնությունն ինչպես կքվեարկի:

 

«Իհարկե, եթե այստեղ կանգնած եմ, ինձ հետաքրքրում է ընտրությունը։ Կցանկանայի ընտրվել, բայց ոչ թե ինձ համար, այլ կցանկանայի աշխատել այդ հիմնարկում, քանի որ բավական փորձ ունեմ, բացի այդ՝ փաստաբանական գործունեությամբ եմ մինչ այդ ու դրանից հետո զբաղվել։ Փաստորեն, հանդես գալով երկու հակադիր բևեռներում, մի կողմից ներկայացնելով պետության շահերը հանձնաժողովում, մյուս կողմից՝ տնտեսվարողների, բավական լավ եմ պատկերացնում և կարծում եմ՝ իմ ընտրությունն ու աշխատանքը հանձնաժողովին օգտակար կլինի»,- պատասխանել է Անահիտ Սարգսյանը։

 

«Տեսնո՞ւմ եք, պարոն Մամիջանյան, չստացվեց Ձեզ մոտ՝ փչացնել թեկնածուի տպավորությունը»,- ընդդիմադիր պատգամավորին դիմել է Ռուբինյանը։

Քաղաքականություն