ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախագահի համար «BMW» գնելն ազդու՞մ է տնտեսական աճի վրա. Խաչատրյանը` Հովհաննիսյանին

Կան կապիտալ ծախսեր, որոնք նպաստում են տնտեսությանը, կան կապիտալ ծախսեր, որոնք չեն նպաստում: Օրինակ ԱԺ նախագահի համար BMW գնելը չի ազդում տնտեսական աճի վրա, BMW-ի բիզնեսի վրա ազդում է, բայց շատ անուղղակի եկեք չկապենք, որ թոշակառուները սկսում են լավ ապրել:

 

ԱԺ նիստի ժամանակ ասել  է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ տարբեր կապիտալ ծախսեր տարբեր ձևով են ազդում տնտեսության զարգացման վրա:

 

«Դրա համար ընդհանուր մեթոդաբանությունը այնպես է, որ մենք առաջնորդվում ենք դասակարգումներով, որովհետև նույնիսկ կարծիք կա, և մենք այս կարծիքը քննարկում ենք, միջազգային գործընկերների հետ, որ կան ընթացիկ ծախսեր, որոնք նույնչափ դրական են ազդում տնտեսության զարգացման վրա»,-ասել է Հովհաննիսյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն