ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը հայտնել է իր որոշումը, միջադեպ՝ Թրամփի ավտոշարասյան դիմաց

Մայամիի դատարանում դաշնային դատավորը գտել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հակված չէ փախուստի դիմել, և ազատ է արձակել նրան առանց որևէ պայմանի մինչև հաջորդ դատական ​​նիստը։
 

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել իրեն առաջադրված ոչ մի մեղադրանքում։

 

Միակ միջադեպը տեղի է ունեցել, երբ Թրամփը լքել է դատարանի շենքը: Պլակատով անհայտ անձը հանկարծակի հայտնվել է Մայամիում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան դիմաց։ Անվտանգության աշխատակիցներն օպերատիվորեն նրան հեռացրել են ճանապարհից։

Քաղաքականություն