ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Վերջերս դատարանի օրինական ուժի մեջ մտավ վճիռ, որով «Պատիվ ունեմ» խմբակցության նախընտրական շտաբի պետը դատապարտվեց ընտրակաշառք տալու համար: Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր, գինը ինչքան էր ընտրակաշառքի։

 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելիս, հարցրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: 

 

«Քաղաքացիները գնացել և ընտրել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը իմանալով, լսելով, թե ինչ ձայն է գալիս Եռաբլուրում, հիշելով, որ մինչև ձեր աղետալի իշխանությունը, իրենք անվտանգ գնում էին մեր Արցախ: Այ դրա համար են մեզ ընտրել»,- պատասխանել է Մամիջանյանը: 

 

Վահագն Ալեքսանյանը հարցրել է նաև նախկինում եղած մենաշնորհների մասին․

 

«Ըստ ձեզ, օրինակ 2017 թվականին Հայաստանում քանի տնտեսական մենաշնորհ է եղել մոտավորապես: Օրինակ ես, որ այդ թեմայից խոսում եմ առաջին բանը, որ մտքիս գալիս է՝ բանան, կան շատ մարդիկ, որ կասեն նաև բենզին, դրա հետ էլ կհամաձայնվեմ, բայց հասկանալով, որ բենզինը ձեր մոտ ինչ ասոցիացիաներ կարող է առաջացնել՝ հաշվի առնելով հայտնի դատական գործը, դրա մասին չեմ խոսում: Հիմա ձեզ հայտնի՞ է՝ ձեր ներկայացրած թեկնածուն հանձնաժողովի կազմում ինչ գործունեություն է ծավալել կոնկրետ այդ մենաշնորհների հետ կապված»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն