ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՔՊ-ն չարիք է բերում, պետք է գոյատևենք, մինչև ազատվենք ձեզնից». Մամիջանյան

«Ես ասացի և կրկնում եմ՝ ՔՊ-ն չարիք է բերում, ես բացարձակ չորակավորեցի էն պրոֆեսիանալներին, որոնց հույսով շարունակվում է պետական ինստիտուտների գործունեությունը: Ես ասել եմ՝ ձեր կողմից ձեր կառավարության կողմից բացի չարիքից, ուրիշ բան բերելը շատ բարդ է: Պետք է գոյատևենք, մինչև ազատվենք ձեզնից»,- ԱԺ նիստի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ-ական Բաբկեն Թունյանին: 

Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:

 

«Էն օրենքները, որոնք ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենալու, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն այնպիսի խայտառակ բացթողումներով են իրականացվում, որ հաճախ ձեռնպահ քվեարկելը միակ տարբերակն է» ,- ասել է Հայկ Մամիջանյանը։ 

 

«Որոշ պարագայում մենք փորձում ենք գտնել որևէ լավ բան, որ երկիրը շարունակի գոնե գոյատևել, մինչև ձեզնից ազատվենք»,-ասաց նա։

Մամիջանյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Պարոն Մամիջանյան, արտահերթ մի հատ հարց տամ էլի, հետաքրքիր ա ուղղակի։ Դուք, երբ պարոն Թունյանին ասացիք, որ ձեզ չի հետաքրքրում, ենթադրաբար, ՔՊ-ն ինչպես կքվեարկի, դուք գիտեք, չէ՞, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ-ն կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի, հետևաբար հարց. ձեզ հետաքրքրո՞ւմ ա ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի, թե չէ: Ձեր ասածից բխում ա, որ ձեզ չի հետաքրքրում»,-նշել է Ռուբինյանը։

 

Մամիջանյանը նշել է, որ ինստիտուտին օգուտ կլինի, որ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կազմում։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն