ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից՝ որեւէ սահմանափակում չմտցնելով։ The New York Times-ի տվյալներով՝ համարել են, որ ԱՄՆ նախկին նախագահը հակված չէ փախուստի դիմելու։

 

Դատավորի որոշումը տարածվում է նաեւ Թրամփի նախկին օգնական Ուոլթ Նաութայի նկատմամբ։ Որոշման համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահը կարող է այսուհետ եւս անխոչընդոտ վարել իր ընտրարշավը եւ հանդիպել կողմնակիցների հետ նահանգներում։

 

Նշվում է, որ մեղադրանքների ներկայացման համար Թրամփը կալանավորվել էր, բայց նրան ձեռնաշղթաներ չեն հագցրել։ Կալանքը հանվել է այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ անմեղ է, իսկ դատավորը որոշել է, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել են 38 կետից բաղկացած մեղադրանքներ գաղտնի փաստաթղթերը պահելու համար։ Նա հայտարարել է իր անմեղության մասին եւ նշել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի գրասենյակում եւ տանը հայտնաբերվել է 1 850 տուփ՝ գաղտնի փաստաթղթերով, որոնք պահվել են այնտեղ երկար տարիներ։

Քաղաքականություն