Տոյվո Կլաարը` հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության մասին

Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը։

 

«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։

Քաղաքականություն