Առաջնագծում որոշակի անդորր է․ Պուտինը նշել է պատճառը

Այժմ առաջնագծում «որոշակի անդորր է», քանի որ ուկրաինական զորքերն անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել, ասել է Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում։

 

«Ռազմական գործողությունների որոշ տարրեր, իհարկե, կան՝ հրետակոծություն, հետախուզություն։ Սակայն ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացվում»,-նշել է ՌԴ  նախագահը։

 

Նրա խոսքով` այժմ Ուկրաինայի զինված ուժերն, ըստ երևույթին, զբաղվում են մարտունակության վերականգնմամբ՝ միավորելով նոր ստորաբաժանումները բրիգադներից, որոնք լուրջ կորուստներ են կրել՝ փորձելով ճեղքել ռուսական պաշտպանությունը։

Քաղաքականություն

Պատահարներ