Բայդենի որդին օտարերկրյա գործակալ է․ Թաքեր Կարլսոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը, իրականում երկար տարիներ օտարերկրյա գործակալ է եղել, բայց որպես այդպիսին չի գրանցվել՝ միաժամանակ խուսափելով արդարադատության նախարարության մեղադրանքներից: Այս դիրքորոշումը հայտնել է Ֆոքս Նյուզ հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնը Twitter-ում հրապարակված իր հեղինակային շոուի նոր թողարկումում։


«Ամենազարմանալին այն է, որ Հանթեր Բայդենին հաջողվել է խուսափել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի համաձայն մեղադրանքներից»,- ասել է Կարլսոնը այն լուրերի համատեքստում, որ ամերիկացի առաջնորդի որդին մտադիր է իրեն մեղավոր ճանաչել ԱՄՆ-ի նախարարության կողմից հարկերից խուսափելու երկու հոդվածներով։ 

 

«Տասնամյակներ շարունակ գործնականում ոչ ոք Վաշինգտոնում գրանցված չէր որպես օտարերկրյա գործակալ և ոչ ոք չէր հետապնդվում դրա համար: Բայց մի քանի տարի առաջ Արդարադատության նախարարությունը սկսեց մարդկանց բանտ ուղարկել այս օրենքը խախտելու համար»,- շարունակել է հաղորդավարը՝ ընդգծելով, որ նրանք այս հիմքով քրեական հետապնդում են իրականացրել դեմոկրատների հիմնականում քաղաքական հակառակորդների նկատմամբ:

 

Ըստ Կառլսոնի՝ «եթե Արդարադատության համակարգը ճիշտ աշխատեր, Հանթեր Բայդենը առաջինը կլիներ այն մարդկանց ցուցակում, որոնց մեղադրանք կառաջադրվեր»։ «Հանթեր Բայդենը օտարերկրյա գործակալ էր և որպես այդպիսին չի գրանցվել», - ասել է հաղորդավարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ