«Չափազանց անպատասխանատու». Չինաստանի ԱԳՆ-ը պատասխանել է Բայդենի հայտարարությանը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Վաշինգտոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին «բռնապետ» է անվանել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, գրում է «МК»-ն։

 

Այս հայտարարությունը Պեկինում անվանել են «չափազանց անպատասխանատու»՝ այն որակելով որպես դիվանագիտական ​​էթիկետի լուրջ խախտում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երեկոյան Կալիֆոռնիայում կայացած քաղաքական դրամահավաքի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է «բռնապետ»՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ իր վերջին այցով «առաջընթաց» է գրանցել Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ հարաբերությունների վերականգնման գործում

Քաղաքականություն

Պատահարներ