Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում տեղի կունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ 

 

«Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։

 

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Նշվել էր, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Քաղաքականություն

Պատահարներ