Փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ ենք տանում». Մամիջանյան

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը։

 

«Իրեն իշխանությունից հանրապետականը չի հեռացնելու, իրեն իշխանությունից հեռացնելու է հայ ժողովուրդը։ Ասեմ ավելին` հայ ժողովուրդն արժանի չէ, որ, ինչպես ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել, իր առջևից նման խզբզանք քայլի։ Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»,– ասել է պատգամավորը։

 

Նա նշել է, որ ժամկետներից խոսել չի կարող, բայց ընդգծել է` շատ ժամանակ չունեն։

Քաղաքականություն

Պատահարներ