Քննարկվո՞ւմ է հարց ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու և սառեցնելու հարցը. փոխվարչապետը պատասխանել է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արևմուտքը ցանկանում է պառակտել ՀԱՊԿ-ը:

 

 «Խնդիրները, որոնք կան, ձեզ շատ լավ ծանոթ են, և մենք այդ խնդիրների մասին խոսել ենք հրապարակային, և խնդիրների հետ կապված բոլոր արձագանքները եղել են հրապարակային: Հիմա դա ի՞նչ նշանակություն կունենա կառույցի համար և ի՞նչ հետևանք, խնդրում եմ՝ ինքներդ գնահատեք»,- ասել է նա: 

 

Իսկ քննարկվո՞ւմ է հարց ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու և սառեցնելու մասով: Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը նշել է.

 

«Նմանատիպ բոլոր հարցերը հանրային, պաշտոնական դիրքորոշումների տիրույթում պետք է նայել»:

 

 Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ԱԽ-ում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու հարց է քննարկվել որոշ ժամանակ առաջ:

 

 «ԱԽ-ում քննարկվող հարցերը հրապարակային են այնքանով, և մենք կխոսենք դրանց մասին այնքանով, որքանով այդ հարցերը կարող են հրապարակային լինել: Որևէ այլ հարց ես ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ» ,- նշել է փոխվարչապետը: 

Քաղաքականություն

Պատահարներ