Սահակաշվիլին պետք է ամեն օր ներողություն խնդրի վրացական հասարակությունից. Ղարիբաշվիլի

Սահակաշվիլին պետք է ամեն օր ներողություն խնդրի վրացական հասարակությունից պետությանը հասցված վնասի համար, ասել է Վրաստանի վարչապետը։

 

«Բոլորը համոզված էին, որ այս մարդուն ոչ ոք չի թունավորել, նա մի պարզ ներկայացում արեց բանտում գտնվելու ընթացքում՝ դիմակահանդես անելով և շահարկելով իր առողջության ենթադրյալ վատթարացումը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

Սաակաշվիլին, ըստ վարչապետի, անցած շաբաթ ակտիվացել է՝ ասելով, որ մտադիր է վերադառնալ վրացական քաղաքականություն, սակայն «նա քաղաքականությունից ոչ մի տեղ չհեռացավ՝ շարունակելով վնասել Վրաստանին»։

Քաղաքականություն

Պատահարներ