«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին

ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։

Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:

Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»,-նշել է Սիմոնյանը:

 

Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը նշել էր.

 

«Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ հարաբերություններ վաղուց չկան, բայց  շրջափակման այս 200 օրեին ընդհանրապես չկա: Ալեն Սիմոնյանը հարկ չի համարել այս  շրջափակման օրերին գոնե մեկ անգամ զանգեր, հարցներ որպիսությունը»: 

Քաղաքականություն

Պատահարներ