«Մի կրկնեք Անգելա Մերկելի սխալը». Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային չկրկնել նախկին կանցլեր Անգելա Մերկելի սխալը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում:

 

«Իմ ազդանշանը պարզ է. մի կրկնեք այն սխալը, որը 2008 թվականին Բուխարեստում թույլ տվեց կանցլեր Մերկելը, երբ դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ — ին Ուկրաինայի անդամակցության հարցում ցանկացած առաջընթացի», - հայտարարել է Կուլեբան:

 

Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների սխալն այն է, որ նրանք դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը համարում են «նոր պատերազմի ճանապարհ»:

 

«Իրականում դա խաղաղության ճանապարհն է», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ