ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արձանագրում եմ ևս մեկ անգամ` ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա». վարչապետ

Ադրբեջանի կողմից չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ կառավարությաան նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել՝ ԼՂ-ից դուրս բերել հայաստանյան բանակի ստորաբաժանումներն՝ այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ-ում զորք չունի։

Արձանագրում եմ ևս մեկ անգամ` ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա։

 

ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- ասել  է Փաշինյանը: 

Մանրամասները տեսանյութում: 

Քաղաքականություն