ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պորտուգալիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա այնտեղ էր հուլիսի 5-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ վայր ընկնելու պատճառով: Տեղեկությունը հայտնել է Ria.ru-ն գործակալությունը։

 

«Ես ինձ լավ եմ զգում»,- վստահեցրել է 74-ամյա ղեկավարը։  Նախագահը տեղի ունեցածը պայմանավորել է ճնշման անկմամբ:

 

Պորտուգալիայի նախագահը նախկինում էլ առողջական խնդիրներ է ունեցել։  2018 թվականին նա ուշագնաց է եղել Բրագա (երկրի հյուսիս) այցելության ժամանակ՝ արյան ճնշման անկման պատճառով։ 2017 և 2021 թվականներին նա վիրահատվել է մի քանի ճողվածքների հեռացման համար, իսկ 2019 թվականի հոկտեմբերին ենթարկվել է կատետերիզացիայի:


74-ամյա պահպանողական Ռեբելո դե Սոուզան Պորտուգալիայի նախագահն է 2016 թվականից և արդեն նրա պաշտոնավարման  երկրորդ ժամկետն է։

 

Քաղաքականություն