Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է

Իսրայելի 73-ամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է Թել Ավիվի «Շեբա» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք։ Այս մասին հայտնում է Walla հրատարակությունը։ 

 

Լրատվամիջոը, հղում անելով քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ նա տանը վատ է զգացել և կորցրել գիտակցությունը։ 

Այս պահին Իսրայելի վարչապետի վիճակը բավարար է։ Նա բուժզննում է անցնում, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի գրասենյակը։

Քաղաքականություն

Պատահարներ