Զախարովան՝ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի մասին

RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 

«Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է», - նշված է մեկնաբանության մեջ։

 

Ըստ Զախարովայի՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ահաբեկչական էությունը և պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից։

 

Քաղաքականություն

Պատահարներ