Սիմոնյանի և Սոբչակի սպանության փորձի անհրաժեշտություն չկա. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունների կողմից RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենիա Սոբչակի սպանության փորձի անհրաժեշտություն չկա։ 

 

Ըստ Պոդոլյակի՝ նրանք «բացարձակապես ոչ մի բանի վրա ազդեցություն չունեն»։ 


Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն հայտարարել էր, որ կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել, որ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը՝ նրանց մասնագիտական գործունեությունն է:  
 

Քաղաքականություն

Պատահարներ