«90 տարեկան ծեր մարդը քաղցած սպասել է հիվանդանոցում ու չի ստացել օգնություն». օգտատեր

«Կեսօրին աշխատանքի գնալիս ճանապարհին տեսնում եմ մի պապիկի, ով անհանգիստ, ինքն իր հետ խոսալով քայլում էր, մոտենում եմ և հարցնում, թե ինչով կարող եմ օգնել։ Պարզվում է, որ 90 տարեկան պապը առավոտյան ժամը 08:00 Մասիս քաղաքից ճամպրուկով եկել է հիվանդանոց, որտեղ պետք է բուժում ստանար, հիվանդանոցում ասել են, որ տեղ չունեն և առաջարկել են, որ գնա այլ հիվանդանոց, չնայած որ մեկ ամիս առաջ ասել էին, որ սպասի իր հերթին, որն այսօր էր։

 

Խեղճ պապը ձեռնափայտը մոռացել էր հիվանդանոցում և դուրս եկել, որի համար էլ այդքան անհանգիստ էր։ Պապիկին հետ եմ տանում հիվանդանոց, գտնում եմ ձեռնափայտը և տալիս իրեն։

 

Մինչև 14:00 90 տարեկան ծեր մարդը քաղցած սպասել է հիվանդանոցում ու չի ստացել օգնություն։

 

Ուզում եմ հասկանալ, մեր առողջապահական համակարգը այսքա՞ն անճար է, որ 90 տարեկան ծեր մարդուն չի կարողանում ծառայություն մատուցել։

Պապը գրեթե չի տեսնում, շարժվում է ձեռնափայտի օգնությամբ։ Ապրում է մենակ, միակ խնամալալը` թոռը, զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։

Իսկ տուն ճանապարհելն էր մեկ այլ խնդիր էր։

 

Yandex տաքսի եմ պատվիրում, զանգում եմ վարորդին, բացատրում իրավիճակը, որ պապիկին Մասիս քաղաք պետք է տանել, գալիս է մարդանման մեկը, որը աջ ու ձախ ագրեսիա է տարածում, կեղտի մեջ կորած մեքենայով և թողնում գնում։

 

Ես լինելով չափազանց նրբանկատ, այսօր ինձ զսպել չեմ կարողացել և էժանագին ու կոպեկի համար իրենց Ես-ը կորցրածներին իրենց արժանի վերաբերմունք եմ ցույց տվել։

 

Պապիկի հասցեն ունեմ և առաջիկա մի քանի օրվա ընթացքում պատրաստվում եմ այցելել` ինձ հետ տանելով որոշ բաներ։

Կարծում եմ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ իրար օգնելը, աջակցելը օդ ու ջրի պես պետք է։

 

Նկարելու և իմ էջում իր նկարը ունենալու համար թույլատվություն ստացել եմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ակսաննա Ներսիսյան անվամբ օգտատերը:

 

Ավելի ուշ Ակսաննա Ներսիսյանը նշել է, որ Հիվանդանոցից զանգել են պապիկին և հետ կանչել։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ