Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ Այս մասին հայտարարում է ՀՀ ոստիկանությունը։

 

«28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ