ՌԴ-ն ընդլայնել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մուտք կգործեն երկիր միասնական էլեկտրոնային վիզայով

Ռուսաստանն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել իր տարածք միասնական էլեկտրոնային վիզայով։

 

Այսպիսով, Վիետնամի, Կամբոջայի և Մյանմայի քաղաքացիները օգոստոսի 1-ից նույնպես կկարողանան մուտք գործել Ռուսաստան՝ օգտագործելով միասնական էլեկտրոնային վիզա։ Նման կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

 

Որոշման համաձայն՝ միասնական էլեկտրոնային վիզա ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ստեղծի՝ օգտագործելով Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնագիտացված կայքը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ էլեկտրոնային վիզաները Ռուսաստանում կգործարկվեն 2023 թվականի օգոստոսի 1-ից։   

Քաղաքականություն

Պատահարներ