Ռուսների տեղափոխող զբոսանավը ցույցերի ֆոնին լքել է Բաթումը

Ռուսաստանից ժամանած Astoria Grande զբոսաշրջային նավը, որի վրա ռուսներ կային, բողոքի ակցիաների ֆոնին լքել է Վրաստանի Բաթումի նավահանգիստը։ 

Ըստ batumelebi.ge-ի՝ նավահանգստում հավաքված ցուցարարներն իրենց գործողությունները պատճառաբանել են նրանով, որ, ըստ իրենց, նավի վրա Ուկրաինայում ռազմական գործողությունների և Վրաստանից Աբխազիայի անկախության կողմնակիցներ կան։ 

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 23 մարդու, բողոքի ցույցերի արդյունքում տուժածների մասին տեղեկություններ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ