Շվեդիայում երկու տղամարդ կիկին Ղուրան են հրկիզել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այսօր՝ հուլիսի 31-ին, խորհրդարանի դիմաց, ցույցի ժամանակ, երկու տղամարդ կրկին Ղուրան են այրել։ Տղամարդիկ, նախքան այն վառելը, ոտքով տրորել են Սուրբ գիրքը։ 

 

Հաղորդվում է, որ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տղամարդկանցից մեկը հայտարարել էր նոր ցույցի անցկացման մասին: Ստոկհոլմի ոստիկանությունը ցույցն անցկացնելու թույլտվություն է տվել։

 

«Ես այն մի քանի անգամ կվառեմ, քանի դեռ Ղուրանն արգելված չէ»,- տեղական թերթից մեկին ասել է Սալվան Նաջեմը։

 

Նշվում է, որ Ղուրանի այրումը գրավել է միջազգային մեծ ուշադրություն, և այս ցույցերից հետո Շվեդիան հայտնվել է խորը դիվանագիտական ճգնաժամի մեջ՝ մի շարք մահմեդական երկրների, մասնավորապես Իրաքի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել են։

Քաղաքականություն

Պատահարներ