Տեսակցության եկածի կոշիկներում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու սպորտային կոշիկներում հայտնաբերվել են արգելված իրեր։

 

2023թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի․ Ա․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․ Հ․-ին։

 

Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա։

 

Ս․ Հ-ն բանավոր հայտարարել է, որ բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը ցանկացել է փոխանցել կալանավորված անձին, իսկ կտրող-ծակող առարկաներից տեղյակ չէ և չգիտի, թե ինչպես են հայտնվել իր սպորտային կոշիկի մեջ։

 

Նշվում է, որ վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ