Թուրքիան փակել է լողափը տասնյակ չպայթած ականների պատճառով

Ստամբուլի մերձակայքում գտնվող թուրքական Շիլե հանգստավայրում լողափը փակվել է։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել տեղի բնակչի հաղորդագրությունից հետո։ Նա լողափին տեսել է չպայթած ական։ Ստուգելուց հետո հայտնաբերվել է նմանատիպ 30 ական։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet թերթը։

 

«Շիլեի շրջանի Սոֆուլար գյուղի բնակիչը, ով մի քանի օր առաջ գնացել էր լողափ լողալու, տեսել է, որ ծովում ական կա, և այդ մասին հայտնել է ոստիկանությանը։ Հայտնաբերվել է մոտ 30 ական, լողափը փակ է»,–գրում է թերթը։ Տեղում աշխատում են բոլոր անհրաժեշտ բրիգադները, այդ թվում՝ սակրավորները։

 

Հաղորդվում է, որ ականները հեռահար պայթեցվելու են օգոստոսի 1-ին և 2-ին։ Մինչ այդ լողափը փակ կլինի։ Հնագույն ակաները, ըստ թերթի, ափ են դուրս եկել ալիքների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ